ՈՒրբաթ, 17.05.2024, 05:31

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Պիցցաներ

Պիցցա լոլիկով և պղպեղով
Պիցցա լոլիկով և պղպեղով
 
Անհրաժեշտ բաղադրիչները`
խմորի համար` 1 եղանակ` 250 գ. ալյուր, կես թ/գ խմորիչ, աղ, 50 գ. ջուր, 50 գ. մարգարին(ըստ ցանկության)
2 եղանակ` 250 գ. ալյուր, 1-2 ձու, 50 գ. կաթ կամ ջուր,  կես թ/գ  սոդա
ձևավորման համար`1-2 լոլիկ, պանիր(ցանկալի է հոլանդական), 1 կանաչ պղպեղ
 
Պատրաստման եղանակը` 
Նշված բաղադրիչները խառնում ենք իրար, պատրաստում ենք խմորի մեծ գունդ, այդ գունդը բացում ենք տարայի չափով և 2-3 րոպե պահում ենք ջեռոցում: Հանելուց հետո սկսում ենք ձևավորելը:
 Սկզբում ավելացնում ենք մանր կտրատած կամ քերիչով անցկացրած պանիրը (հոլանդականի դեպքում այն եփելուց հալչում է): 
 
 
Այնուհետև բարակ շերտերով կտրատում ենք լոլիկը և դնում պանիրի վրա:
Այս ամենը դնում ենք ջեռոց և պահում 2-3րոպե ներքևում և 3-4 րոպե վերևում:
 
 
 
 Հանելուց հետո վրան շարում ենք նախորոք կտրատած կանաչ պղպեղը և կտրատում:
 
 
Բարի ախորժակ
Կատեգորիա: Պիցցաներ | Ավելացրեց: LUS (26.09.2013)
Դիտումներ: 1421 | Տեգեր: պիցցա, լոլիկով, պղպեղով | - Վարկանիշ -: 5.0/1

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]