Հինգշաբթի, 02.05.2024, 03:40

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Թխվածքներ և տորթեր

Տորթ <<Թռչնի կաթ>>
Տորթ <<Թռչնի կաթ>>
 
Անհրաժեշտ բաղադրիչներ`
խմորի համար(բիսկվիտ)` 4 հատ ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր, քացախի մեջ մանրած սոդա:
կրեմի համար` 300 գ. կարագ, 10 հատ ձու, 40-50 գ. ժելատին, 150 մլ. ջուր, 2 բաժակ շաքար, 1 ճ/գ ալյուր, 1 բաժակ կաթ, վանիսլին:
գլազուրի համար` 5 ճ/գ կակաո, 3 ճ/գ կաթ, կես բաժակ շաքար, 50 գ. կարագ, մանրացրած ընկույզներ:
 
 
Պատրաստման եղանակը:
 Բիսկվիտի պատրաստման համար ձվերը հարել շաքարավազով, ավելացնել ալյուր, խառնել և թխել միջին կրակի վրա: Պատրաստի բլիթը բաժանել երկու հավասար մասերի: 
 Կրեմի համար ժելատինը բացել 150 մլ եռացրած տաք ջրի մեջ և թողնել 30 րապե թրմվելու համար: 10 ձվի դեղնուցները հարել 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացնել 1 բաժակ կաթ, խառնել: Ցանել 1 ճ/գ ալյուր, խառնել և տաքացվող ջրի մեջ հասցնել եռման աստիճանի: Ստացված զանգվածը սառեցնել և ավելացնել 300 գ. հարած կարագ, ինչպես նաև վանիսլին: 10 ձվի սպիտակուցները հարել միկսերով 1 բաժակ շաքարավազի հետ մինչև թանձր փրփուր առաջանալը: Արագ լցնել ժելատինը, ընթացքում լավ խառնելով: 
 Առաջին զանգվածը խառնել սխիտակուցային զանգվածի հետ: Ստացված կրեմը լցնել բլիթի վրա, նախապես բլիթի պարագծով մեկ թղթե եզրակ պատրաստելով, որպեսզի կրեմը չթափվի: Վերևից փակել երկրորդ բլիթով և տեղադրել որևէ սառը վայրում: Գլազուրի համար 5 ճ/գ կակաոն, 3 գդալ կաթը, կես բաժակ շաքարավազը և 50 գ. կարագը լավ խառնել, հարել, հասցնել եռման աստիճանի և նրանով ծածկել տորթի մակերևույթը:
  Վերևից կարելի է տորթի վրա ցանել քերած կամ մանրացված ընկույզ և գեղեցիկ կերպով դասավորել նախապես շաքարաջրի մեջ թաթախած մանդարինի կտորներ:
Կատեգորիա: Թխվածքներ և տորթեր | Ավելացրեց: Alla (23.09.2013)
Դիտումներ: 5782 | Տեգեր: տորթ, կաթ, խմորեղեն | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]