Հինգշաբթի, 02.05.2024, 11:09

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Թխվածքներ և տորթեր

Տորթ <<Քաղցրակեր>>
Տորթ <<Քաղցրակեր>>
Անհրաժեշտ բազադրիչներ`
Խմորի համար` 1 բաժակ թթվասեր, 1 բաժակ շաքարավազ, 30 գ. կարագ, 3 բաժակ ալյուր
կրեմի համար` 250 գ. կարագ, 1 ճաշի գդալ շաքարավազ, կես տուփ խտացրած կաթ
 
Պատրաստման եղանակը:
Ամանի մեջ լցնել 1 բաժակ թթվասեր, 1 բաժակ շաքարավազ, 30 գ. կարագ, ամբողջը լավ խառնել, ավելացնել  3 բաժակ ալյուր և պինդ խմոր հունցել: Ստացված խմորը բաժանել 4 կամ 6 մասի, յուրաքանչյուր մասից կլորավուն շերտ գրտնակել: Եփել շերտերը թավայի մեջ, առանց թավան ճարպի շերտով պատելու, խմորաշերտերը եփելիս շրջել. որպեսզի երկու կողմից հավասարաչափ եփվի: Այնուհետև սառեցնել, պատել կրեմի շերտով, ցանել փշուրներ և դնել որևէ սառը տեղ: 
Ծանոթացում. ալյուրը զանգվածի մեջ լցնելուց առաջ ավելացնել քացախի մեջ հագեցրած 1 թեյի գդալ սոդա:
Կատեգորիա: Թխվածքներ և տորթեր | Ավելացրեց: Alla (21.09.2013)
Դիտումներ: 5522 | Տեգեր: տորթ, քաղցրակեր | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]