ՈՒրբաթ, 10.05.2024, 09:46

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Աղցաններ

Աղցան լոլիկով և խնձորով

Աղցան լոլիկով և խնձորով

Պահանջվում է` 6 լոլիկ, 150գ. Կանաչ սոխ, 2 հատ պղպեղ, 1 խնձոր, 100 գ. Պանիր, 5 ճ/գ մայոնեզ, 1 պճեղ սխտոր, 1/2 թ.գ. շաքարավազ, 150 գ. Յոգուրտ, թարմ սամիթ, աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը` Լոլոիկները լավ լվանալ և առանց մինչև վերջ կտրելու յուրաքանչյուր լոլիկը բաժանել 8 մասի: Այնուհետև զամբյուղիկները տեղադրել ափսեի մեջ, համեմել աղով, պղպեղով:

Պղպեղը և սոխը մաքրել: Սոխը կտրատել օղակ-օղակ, խնձորները` շերտերով, պղպեղը և պանիրը ` խորոնարդաձև: Մթերքները միացնել իրար, ավելացնել լոլիկներից հեռացրած միջուկը և լցոնել լելիկների կաղապարների մեջ:

 Խյուսը պատրաստելու համար հարկավոր է յոգուրտը և մայոնեզը հարել: Սխտորը մանրացնել, լցնել զանգվածի մեջ, համեմել աղով, պղպեղով, շաքարավազով, կտրատած կանաչիով:

Ստացված խյուսը տարածել լոլիկների վրա և մատուցել:

Կատեգորիա: Աղցաններ | Ավելացրեց: LUS (15.11.2013)
Դիտումներ: 801 | Տեգեր: լոլիկով, աղցան, խնձորով, աղցան խնձորով, աղցան լոլիկով | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]