Հինգշաբթի, 02.05.2024, 03:12

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Մուրաբաներ

Մոշի մուրաբա
Մոշի մուրաբա

Առաջին եղանակ`
Անհրաժեշտ բաղադրիչները` 
1 կգ մոշ, 1.5 կգ շաքարավազ, 1.5 բաժակ ջուր 

Առողջ մոշը մաքրել, թողնել քամվի: Պատրաստել օշարակ, լցնել մոշի վրա և 5-6 րոպե եփել, կրակից վերցնել, որոշ ժամանակ թողնել, երկրորդ անգամ եփել 8-10 րոպե և նորից 6-8 ժամ թողնել: Երրորդ անգամ եփել մինչև պատրաստ լինելը:  
Երկրորդ եղանակ`
Ամանի մեջ հաջորդաբար լցնել մի շերտ մոշ, մի շերտ շաքարավազ, պահել 6-8 ժամ, հետո եփել 6-8 րոպե, թողնել մի քիչ հովանա, նորից եփել: Այսպես ընդհատումներով եփել այնքան, մինչև պատրաստ լինի: Գդալով չի կարելի խառնել: Կարելի է միայն թասը շարժել, որպեսզի պտուղները չվնասվեն:
Կատեգորիա: Մուրաբաներ | Ավելացրեց: LUS (04.10.2013)
Դիտումներ: 4876 | Տեգեր: մուրաբա, մոշի | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]