Բալի մուրաբա
Պատրաստման առաջին եղանակ` 1 կգ. բալ, 1.5 կգ. շաքարավազ, 150-200 գ. ջուր Բալերը ընտրել, պոչերը հեռացնել, սառը ջրով լավ լվանալ, լվալուց հետո կորիզները հեռացնել, կարելի է նաև կորիզներով: Պտուղները լցնել պատրաստի շաքարաջրի մեջ, թույլ կրակի վրա եփել մինչև պատրաստ լինելը: Փրփուրը հավաքել վերջում:
Երկրորդ եղանակ` 1 կգ. բալ, 1.5 կգ. շաքարավազ, 2-2.5 բաժակ ջուր Բալը լվանալ, կորիզները հանել, լցնել թասի մեջ, ավելացնել շաքարավազ և թողնել 2-3 ժամ: Հետո լցնել քաղցրաջուրը և եփել սկզբում թույլ կրակին, ապա ուժեղ կրակի վրա` սա կրկնել 2-3 անգամ: Եթե բալը եփվում է կորիզով, այն կարելի է ծակծկել և վրան լցնել տաք քաղցրաջուր, եթե կորիզով չէ ծակծկելու կարիք չկա: Թողնել 3-4 ժամ հետո նորից եփել:
Երրորդ
եղանակ` 1կգ. կորիզները հանած բալին 1.5 կգ. շաքարավազ, Առանց կորիզի բալի մուրաբա եփելու համար հասած բալի կորիզները հանել, լավ լվացած և եռացրած ջրով պարղաջրած տարաների մեջ շերտ-շերտ լցնել բալը և շաքարավազը: Տարաների վրա դնել կափարիչները 20-30 րոպե ջերմամշակել և փակել:
|