Հինգշաբթի, 02.05.2024, 08:57

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Ճաշատեսակներ

Մսով կոտլետ
 
Մսով կոտլետ
 
Անհրաժեշտ բաղադրիչներ`
կոտլետի համար` 1 կգ տավարի կամ ոչխարի միս, 3 գլուխ սոխ, մեկ կապ խառը կանաչի` համեմ, մաղադանոս, ռեհան, տեր աղոթի, աղ, սև և կարմիր պղպեղ, կես հաց(հրազդան), 1 հատ ձու, խմելի սունելի, 100 գ. կարագ
Զարդարելու համար` լոլիկ, պղպեղ, գլուխ սոխ, վարունգ, կանաչի
 
Պատրաստման եղանակը`
Միսը, սոխը և կանաչին աղալ, ավելացնում ենք աղ(1 կգ մսին կես ճ/գ աղ), խմելի սունելի, կարմիր պղպեղ և ձուն, ամբողջը հարել, ֆարշը պատրաստ է:
 Վերցնում ենք թավան, 100 գ. կարագ կամ 3 ճ/գ յուղ, լցնում ենք թավայի մեջ մինչև հալվելը: Վերցնում ենք 100 գ. ալյուր, լցնում սեղանին, հետո վերցնում ենք 3 ճ/գ ֆարշ դնում ենք ալյուրի մեջ, երկու կողմից ալյուրոտում ենք և տալիս ենք կլորավուն կամ երկարավուն ձև և հերթով շարում ենք թավայի մեջ և դնում միջին կրակի վրա:
 Կոտլետները երկու կողմից տապակում ենք և դնում ենք մատուցման ափսեյի մեջ: 
Զարդարելու համար բոլոր բաղադրիչները կլոր կտրատում ենք և դնում ափսեյի մեջ, ավելացնում ենք նաև կանաչին և մատուցում: Կարելի մատուցել գինով, կոնյակով կամ ծիրանի հյութով
Կատեգորիա: Ճաշատեսակներ | Ավելացրեց: Alla (23.09.2013)
Դիտումներ: 15350 | Տեգեր: մսով, կոտլետ | - Վարկանիշ -: 5.0/1

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]