Պահանջվում է՝ 200 գ կարագ, ձու, վանիլային չորահաց, շաքարավազ, օշարակ կամ մուրաբա
Պատրաստման եղանակը՝ 200 գ կարագը հարել նույն քանակի աղացած վանիլային չորահացի հետ, հում ձվի և ըստ ճաշակի՝ շաքարավազի հետ։ Ստացված թանձր միատարր զանգվածը մտցնել թրջված ձևակաղապարի մեջ և տեղադրել սառնարանում։ 2 ժամ մնալուց հետո հանել տորթը, ցողել օշարակով կամ որևէ մուրաբայով և մատուցել։