Հինգշաբթի, 02.05.2024, 08:32

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Մուրաբաներ

Դեղձի մուրաբա
Դեղձի մուրաբա

Առաջին եղանակ

Անհրաժեշտ բաղդրիչները`
1 կգ. դեղձ, 1.2 կգ. շաքարավազ, 400գ. ջուր

  Ընտրել նարինջ դեղձի տեսակը, սառը ջրով լավ լվանալ, կեղևը մաքրել, բաժանել 4 կամ 8 մասի դասավորել թասի մեջ: Շաքարաջուրը եփել, լցնել դեղձի վրա ու թողնել 1 օր: Հաջորդ օրը շաքարաջուրը լցնել այլ ամանի մեջ, նորից եռացնել ու լցնել դեղձի հատիկների վրա: Այնուհետև թույլ կրակի վրա եփել մինչև պատրաստ լինելը:

Երկրորդ եղանակ

Անհրաժեշտ բաղդրիչները` 
1 կգ. դեղձ, 1 կգ. շաքարավազ, 100 գ, ջուր, վանիլին

  Թարմ ամուր դեղին նարինջ դեղձերը կեղևից մաքրել, բաժանել 5-6 մասի, լցնել սառը ջրի մեջ, որպեսզի չսևանա, հետո լցնել եռացրած տաք ջրի մեջ և եփել 3 րոպե, որպեսզի շաքարաջուրը լավ ներծծվի:Պատրաստել շաքարաջուրը, դեղձերը լցնել մեջը, որոշ ժամանակ հետո հանել դեղձերը և շաքարաջուրը թողնել որ եփվի, մի քիչ կթանձրանա, նորից լցնել դեղձերը և եփել մինչև պատրաստ լինելը, վերջում ավելացնել մեկ պտղունց վանիլին
Կատեգորիա: Մուրաբաներ | Ավելացրեց: LUS (02.10.2013)
Դիտումներ: 5895 | Տեգեր: դեղձի, մուրաբա | - Վարկանիշ -: 1.5/2

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]