Հինգշաբթի, 02.05.2024, 14:16

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բժշկություն » Ժողովրդական

Ստամոքսի հիվանդությունների բուժում

Ստամոքսի գաստրիտ - բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ դեղամիջոցը. վերցնել կանաչ տեսակի խնձորը, լվանալ, առանձնացնել կճեպն ու միջուկը, քերել մանրատամ քերիչի վրա և ուտել: Խնձորի ուտելուց 4 ժ առաջ և 4 ժ հետո ոչինչ չուտել և չխմել:  Ցանկալի է այս դեղամիջոցը ընդունել վախ առավոտյան, որպեսզի մինչև ժամը 11 հնարավորություն լինի նախաճաշել: Ստամոքսի բորբոքումով հիվանդին չի կարելի խնձորը ուտել գիշերը, որովհետև գազակուտակումների հետևանքով վիճակը ավելի կվատանա: Բուժամիջոցը օգտագործվում է հետևյալմ կեևպ. առաջին ամիսը ամեն օր , երկրորդ ամիսը` շաբաթը 2-3 անգամ, իսկ երրորդ ամիսը յուրաքանչյուր շաբաթ: Բուժման ընթացքում անհրաժեշտ է պահպանել սննդակարգը և չօգտագործել կաթ, ճարպ, աղի և կխու կերակուրներ, թունդ թեյ, սուրճ, թարմ հաց ու զանազան գռգռիչ համեմունքներ: 

Ստամոքսախոցի, տասներկումատյա աղիքի, ստամոքսաբորբի և բարձր թթվայնության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել կարտոֆիլի թարմ հյութ: Ընդունել 3/4 բաժակ քաղցած վիճակում : Ընդունելուց հետո անմիջապես պառկել կես ժամ: Բուժումը շարունակել 10 օր, որից հետո նույնքան ընդմիջում տալ և նորից շարունակել: Ստամոքսի թթվայնությունը իջեցնելու համար անհրաժեշտ է ընդունել թարմ պատրաստած գազարի հյութ: ընդունել քաղցած վիճակում, օրը 1 անգամ կես-կես բաժակ:

Հաստ աղիքի բորբոքում - խորհուրդ է տրվում հետևյալ դեղամիջոցը. 1 բաժակ ջրի մեջ լցնել 1 թ/գ տերեփուկ, դեղատնային երեսպակ, երիցուկ և եռացնելուց հետո սառեցնել ու քամել: Ընդունել օրը 5 անգամ, 1 ճ/գ: Այս դեղամիջոցը կարելի է օգտագործել ոչ միայն հաստ աղիքի բաոբաքման դեպքում, այլև աղիքաստամոքսային հիվանդությունների բուժման համար: 

Կատեգորիա: Ժողովրդական | Ավելացրեց: LUS (27.09.2013)
Դիտումներ: 9224 | Տեգեր: հիվանդություն, ստամոքս, բժշկություն | - Վարկանիշ -: 4.2/4

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]