Հինգշաբթի, 02.05.2024, 16:00

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բժշկություն » Ժողովրդական

Փորլուծություն դեմ բուժում
Փորլուծություն
 

Փորլուծություն - երեխաների և մեծահասայկների համար ` վերցնել հավի քարաճիկը, լվանալ ու չորացնել: Այնուհետև աղալ փոշու աստիճանի և ընդունել օրը 1-2 անգամ կեսական թեյի գդալ, գոկ ջրով: Կարելի է նաև բուժել բրնձի օգնությամբ ` վերցնում ենք 1 թեյի բաժակ հատիկավոր բրինձ, որի վրա լցնում ենք 7 բաժակ սառը ջուր և մարմանդ կրակի վրա եռացնում, մինչև բրինձը եփվի: Այնուհետև բրինձի հատիկները առանձնացնել և տաք վիճակում յուրաքանչյուր  ժամը մեկ բաժակի 1/3 չափով օգտագործել:
  Փորլուծությունը բուժելու համար գոյություն ունի նաև մեկ այլ եղանակ: Հունական խակ ընկույզը (կանաչ կեղևը վրան) շերտ-շերտ մանր կտրատել, լցնել շշի 3/4 մասը, ու վրան ավելացնել օղի: 3-4 օր մնալուց հետո ընդունել օրը երկու անգամ կես թեյի գդալով: Այս դեղամիջոցը երեխաներին չի կարելի տալ:
  Գոյութուն ունի մեկ այլ եղանակ ` առավոտյան ու երեկոյան ընդունել 1 բաժակ կալինի-մանգանատ ոչ թունդ լուծույթը: Սովորաբար մեկ անգամյա ընդունումը բավարար է հիվանդությունը բուժելու համար:

Փորլուծության և դիզինտերիայի բուժման համար որպես,դեղամիջոց խորհուրդ է տրվում օգտագործել արյուն խմիկի արմատի եփուկը: 2 թ/գ հաստ կտրատված արյաուն խմիկի արմատը լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ և եռացնել 30 րոպե: Այնուհետև սառեցնել, քամել և ընդունել օրը 5-6 անգամ, մեկական ճ/գ ուտելուց առաջ: Բացի դրանից արյունխմիկի արմատը որպես բուժամիջոց, օգտագործվում է նաև արգանդային ու թութքային արնահոսությունները դադարեցնելու համար:

Կատեգորիա: Ժողովրդական | Ավելացրեց: LUS (27.09.2013)
Դիտումներ: 5150 | Տեգեր: փորլուծություն, հիվանդություն, բժշկություն | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]