Հինգշաբթի, 02.05.2024, 07:24

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Մուրաբաներ

Դդմի մուրաբա
Դդմի մուրաբա

Անհրաժեշտ բաղադրիչները` 
1 կգ. մաքրած դդում, 1 կգ. շաքարավազ, 400 գ. ջուր, 1 տուփ վանիլին:

Պատրաստման եղանակը`
  Դդումը կտրատել, կեղևը մաքրել, սերմերը հեռացնել, ձևավոր դանակով 2-3 սմ հաստությամբ կտրատել, լցնել  կրաջրի մեջ, թողնել 20-30 րոպե: Կրաջրից հանել, սառը ջրով լավ լվանալ , լցնել քամիչի մեջ: Եռացող ջրի մեջ լցնել քամիչի միջի դդումները, 5 րոպե եփել, ջուրը թափել և դդումները սառեցնել: Պատրաստել շաքարաջուրը և դդումը լցնել եռացրած շաքարաջրի մեջ և թողնել 6 ժամ: Շաքարաջրի մեջ 35 րոպե եփել, կրակից վերցնել ու պահել զով տեղ 2 ժամ: Դրանից հետո 30-35 րոպե նորից եփել և դնել զով տեղ 2 ժամ: Նորից դնենք կրակի վրա մինչև պատրաստ լինելը: Պաղելուց հետո փակել:
Կատեգորիա: Մուրաբաներ | Ավելացրեց: LUS (01.10.2013)
Դիտումներ: 13056 | Տեգեր: մուրաբա, դդմի | - Վարկանիշ -: 4.0/2

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]