ՈՒրբաթ, 17.05.2024, 09:16

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Մուրաբաներ

Խաղողի մուրաբա
Առաջին եղանակ`
Անհրաժեշտ բաղադրիչները` 
1 կգ. խաղող,  1.2 կգ. շաքարավաղ, 1 բաժակ ջուր

  Հատիկները ողկույզից մկրատով անջատել, լավանալ,  2-3 րոպե պահել 80 աստիճան պաղ ջրի մեջ, ապա հանել և անմիջապես սառեցնել: Պտուղներըը լցնել թասի մեջ, վրան եռացող շաքարաջուր լցնել և  թույլ կրակի վրա եփել 20 րոպեից ոչ ավելի: 8-10 ժամ պահել զով տեղ, հետո 40 րոպե նորից եփել, հատիկները շաքարաջրից հանել, լցնել բանկաների մեջ, իսկ մնացած շաքարաջուրը նորից եփել 15 րոպե ու նոր լցնել բանկաների մեջ:

Երկրորդ եղանակ`
Անհրաժեշտ բաղադրիչները` 
1կգ. խաղող, 1կգ շաքարավազ, 2 բաժակ ջուր, 1թ/գ կիտրոնի աղ: 

Վերցնել խաղողի պտուղները, ողկույզից առանձնացնել,ասեղով կորիզները հանել ու լավլվանալուց հետո լցնել սառը շաքարաջրի մեջ, և եփել մ ինչև պատրաստ լինելը:Վերջում ավելացնել 1թ/գ կիտրոնի աղ: 

Երրորդ եղանակ`
Անհրաժեշտ բաղադրիչները` 
1 կգ խաղող, 1 կգ շաքարավազ, 1 բաժակ ջուր

Ընտրել խոշոր խաղողի հատիկները, ցանկալի է խաչաբաշ: Հատիկներն առանձնացնել լցնել տաք շաքարաջրի  մեջ, ու պահել 30  րոպե: Եփել թույլ կրակի վրա մինչև պատրաստ լինելը, վերջում ավելացնել մի քիչ վանիլին
Կատեգորիա: Մուրաբաներ | Ավելացրեց: LUS (02.10.2013)
Դիտումներ: 3383 | Տեգեր: խաղողի, մուրաբա | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]