Հինգշաբթի, 02.05.2024, 08:45

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Ճաշատեսակներ

Չանախ
Չանախ
Վերցնել ոչխարի յուղալի միսը (կուրծքը կամ կողոսկրը), կտրատել և յուղւտ կողմը դեպի հատակը տեղավորել կավե լայնաբերան ամանի մեջ, վրան կտրատել 100-150 գ. կտրատած գլուխ սոխ:
Վրայից ըստ հերթականության դասավորել 400 գ. լվացած, մաքրած, բարակ շերտերով կտրատած սմբուկ, 500 գ. միջին մեծության կիսած կարմիր լոլիկ, 150 գ. կանաչ քազցր պղպեղ, 500 գ. կարտոֆիլ ոչ մեծ կտորներով, 100 գ. կանաչ լոբի, միջին մեծության բամիա` 100 գրամ: Այնուհետև վրան շաղ տալ 300 գրամի չափ կտրատած կանաչի (ռեհան և համեմ):
 Աղը և կարմիր տաքդեղը` ըստ ճաշակի: Եփել ջեռոցում:
 Եթե միսը եփել է, ուրեմն կերակուրը պատրաստ է:
 Մատուցելուց առաջ վրան շաղ տալ մանր կտրատախ կանաչի:
Կատեգորիա: Ճաշատեսակներ | Ավելացրեց: Alla (21.09.2013)
Դիտումներ: 7285 | Տեգեր: մսով, չանախ | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]