ՈՒրբաթ, 17.05.2024, 07:23

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Ճաշատեսակներ

Գարնանյին մսով դոլմա
Գարնանյին մսով դոլմա
 
 Այս ճաշատեսակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է պատրաստել ֆարշը: Այն պատրաստելու համար վերցնում ենք 1 կգ միս, տավարի կամ ոչխարի ըստ ցանկության, 3-4 գլուխ սոխ, 2 հատ տաքդեղ, վրան ավելացնում ենք մի կապ խառը կանաչի, որի մեջ մտնում է մաղադանոս, համեմ, ռեհան և տեր աղոթի և այն անցկացնում ենք մսաղացով: Ֆարշը լրիվ պատրաստ լինելու համար ավելացնում ենք 100 գ. կլոր բրինձ, խմելի սունելի, սև և կարմիր տաքդեղ, աղ, խառնում ենք և դնում մի կողմ:
 Սոուսը պատրաստելու համար վերցնում ենք 5 հատ լոլիկ, 4 ճ/գ յուղ կամ 200 գ. կարագ, լոլիկի կեղևը հանելուց հետո, կտրատում ենք յուղի կամ կարագի մեջ և դնում ենք մարմանդ կրակին: Կտրատում ենք 2-3 գլուխ սոխ և ավելացնում սոուսին, ինչպես նաև ավելացնում ենք մանր կտրատած խառը կանաչին: Սոուսը պատրաստ է:
 Վերցնում ենք միջին մեծության, թույլ գլուխ կաղամբ, կլոր հեռացնում ենք մեծ կոթունը և այդ հանած մասով դնում ենք մեծ տարայի մեջ և դնում ենք միջին չափի կրակին լցնելով 4-5 բաժակ սառը ջուր: Կաղամբի վրա լցնում ենք մեկ ճ/գ աղ, փակում ենք կափարիչը: Եփում ենք 5-8 րոպե, եռման ժամանակից սկսած: Հանում ենք կաղամբը և մտցնում սառը ջրով տարայի մեջ, հետո սկուտեղի վրա կաղամբի թփերը առանձնացնում ենք:
 
 
 Վերցնում ենք այն կաթսան որի մեջ պետք է փաթաթենք դոլման և հատակին փռում ենք թփերից հանած 4-5հատ կոտունները, հետո դնում ենք 2-3 հատ կաղամբի թուփ: Դոլամայի առաջին շերտը փաթաթում ենք միայն կաղամբով, դոլմայի երկարությունը պետք է լինի 5-8 սմ, աշխատեք բոլորը անել հավասար, գեղեցկությունը պահպանելու համար: Ամեն մի թփի մեջ լցնել 1 գդալ մերր պատրաստած ֆաից: Շերտը վերջացնելուց հետո վրան ավելացնում ենք 2 ճ/գ սոուս:
 Երկրորդ շերտի համար վերցնում ենք 2 հատ լոլիկ, 2 հատ կանաչ պղպեղ և 2 հատ սմբուկ: Լոլիկի գլխի մասը կտրում ենք, միջինը դատարկում ենք կաթսայի մեջ, և լցնում ենք 1 գդալ ֆարշը, փակում ենք կտրած մասով և դնում կաթսայի մեջ: Հեռացնում ենք պղպեղի գլխի մասը, հեռացնում ենք սերմերը և  լցնում ենք 1 գդալ ֆարշը, փակում ենք կտրած մասով և դնում կաթսայի մեջ: Մաքրում ենք սմբուկի կեղևը, հեռացնում ենք միջինը  և լցնում ենք 1 գդալ ֆարշ, և այն նույնպես դասավորում կաթսայի մեջ: Այդ շերտի վրա լցնում ենք մանր կտրատած խառը կանաչին, 2 ճ/գ սոուս և աղ:
 
 
 Երրորդ շերտը առաջին շերտի նման փաթաթում ենք միայն կազամբով: Ավելացնում ենք 2 գդալ սոուս:
 Չորրորդ շերտը երրորդ շերտի նման պատրաստում ենք լոլիկով, պղպեղով և սմբուկով, ավելացնելով աղ:
Վերջին շերտը փաթաթում ենք միայն կաղամբի թփերով, հետո ավելացնում ենք աղ և մնացած սոուսը: Կաթսայի մեջ լցնում ենք 2 լիտր եփած ջուր և 1 ճ/գ աղ: Եփում ենք մարմանդ կարակի վրա, այնքան մինչև պատրաստ լինի:
 
 
 
 
Կատեգորիա: Ճաշատեսակներ | Ավելացրեց: Alla (22.09.2013)
Դիտումներ: 1578 | Տեգեր: մսով, դոլմա, գարնանյին | - Վարկանիշ -: 5.0/1

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]