Չորեքշաբթի, 08.05.2024, 03:15

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Ճաշատեսակներ

Մսով մակարոն
Մսով մակարոն
Մարմանդ կրակի վրա դնել, նախորոք լցրած ջուրը և եռացնել,ավելացնել աղ և մակարոն: Մակարոնը եփվելուց հետո չթողնենք քամենք, որ չհասնի փխլվելու աստիճանի: Մակարոնը թողնել քամիչի մեջ: 
 Պատրաստենք միջուկը` 2-3 գլուխ ոչ շատ խոշոր կտրատած սոխ և 100 գ. կարագ, պատրաստել սոխորած, մսաղածով աղալ կես կգ միսը(ոչխարի կամ տավարի, ըստ ցանկության), լցնել աղ, սև պղպեղ և թարմ խառը կանաչի, այս բոլորը լցնել իրար վրա, և այնքան ժամանակ տապակել որ ջուր չմնա: Վերցնել ցածր եզրերով տարա կամ աման, մեջը շերտերավ լցնել մակարոնը, միսը, նորից մակարոնը, միսը, վերջում նորից մակարոնը և երկու հատ լավ հարած ձու լցնել մեր պատրաստածի վրա: Կտրատած 100 գ. կարագը և կլոր կլոր կտրատած լոլիկը դնել պատրաստածի վրա, զարդարելով այն և դնել ջեռոց, եփել մարմանդ կրակով, 20-30 րոպե: Նշված ժամանակը անցնելուց հետո հանել կտրատել տորթի նման,ամեն մի բաժնի մեջ զարդարենք մեկ լոլիկով, վարունգով և կանաչ տաքդեղով: 
 Բարի ախորժակ
Կատեգորիա: Ճաշատեսակներ | Ավելացրեց: Alla (22.09.2013)
Դիտումներ: 1832 | Տեգեր: մակարոն, մսով | - Վարկանիշ -: 5.0/1

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]