ՈՒրբաթ, 17.05.2024, 15:49

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բժշկություն » Ժողովրդական

Համեմունքներ ` դափնու տերև
Համեմունքներ ` դափնու տերև

Դափնու տերևը օգնում է մրսածության, ռեվմատիզմի, հոդերի և գոտկատեղի ցավերի, մաշկային, մարսողական համակարգ հիվանդությունների դեպքում:

  • Միզապարկի և ձվափողերի հիվանդություններ - 80 հատ դափնու տերևը մանրացնել, վրան ավելացնել 1 լ. եռման ջուր, եռացնել 15 րոպե, այնուհետև քամել, ավելացնել 1/3 տաք ջրով լցված վաննայի մեջ: Երեկոյան ընդունել նստած վաննաներ:

  • Շաքարային դիաբետ - 10 դափնու տերևի վրա լցնել 3բաժակ եռման ջուր: Թողնել մնա 2-3 ժամ, ընդունել 1/2 բաժակ, օրը 3 անգամ:

  • Օստեոխոնդրոզ - Էմալապատ կաթսայի  մեջ դնել 5 դափնու տերև, վրան ավելացնել 1.5 բաժակ ջուր և եփել 5 րոպե: Թողնել մնա 3 ժամ, որից հետո քամել: Եփուկը խմել չրվա ընթացքում, փոքր կումերով: Բուժումը շարունակել 3-4 օր, մեկ շաբաթ անց կուրսը կրկնել:

  • Մաշկի վերքերի, խոցերի դեպքում - 6 մաս դափնու տերևին խառնել 1  մաս եղևնու աղացած փշեր և 12 մաս կարագ:Խառնել, ստանալ համասեռ զանգված, որը քսել մաշկի վնասված հատվածներին, ծածկել թանզիֆի շերտով: Կատարել օրը 2 անգամ:

  • Ռեվմատոիդ արթրիտ - պատրաստել դափնու տերևի յուղ, 3 ճ/գ մանրացրած դափնու տերևի վրա լցնել 2 բաժակ արևածաղկի յուղ, 10 օր թողնել մնա տաք տեղում: Եթե անհրաժեշտ է շտապ օգտագործել, ապա կարելի է խառնեւրդը 1 ժամ պահե ջրային բաղնիքում: Ստացված քսուքը քսել հիվանդ հոդերին, փաթաթել բրդյա շալով:

  • Սրտխփոց - երեկոյան թերմոսի մեջ լցնել 1 ճ/գ մանրացրած դափնու տերևներ և վրան լցնել 1 բաժակ եռման ջուր: Առավոտյան քամել և ընդունել 1/4 բաժակ ` ուտելուց մեկ ժամ առաջ

  • Բերանի տհաճ հոտ - հավասար քանակներով խառնել դարչինի փոշի, դափնու աղացած տերևներ և հիլ(кардамон) : Ստացված խառնուրդից վերցնել 1 թ/գ, վրան ավելացնել 1 բաժակ տաք ջուր, թողնել մնա 30 րոպե, քամել: Ընդունել օրը երկու անգամ ` ուտելուց հետո:
Կատեգորիա: Ժողովրդական | Ավելացրեց: LUS (27.09.2013)
Դիտումներ: 3602 | Տեգեր: դափնու տերև, համեմունք | - Վարկանիշ -: 0.0/0

Նման հոդվածներ:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]