Հինգշաբթի, 02.05.2024, 02:18

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բժշկություն » Ժողովրդական

Համեմունքներ` պղպեղ
Համեմունքներ
Համեմունքները շատ վաղուց իրենց հիմնավոր տեղն ունեն մարդու կյանքում: Առանց համեմունքների դժվար է պատկերացնել որևէ խոհանոց: Նրնաք ճաշատեսակներին հաղորդում են ոչ միայն անկրկնելի համ ու հատ և լավացնում են մարսողությունը, այլև շնորհիվ իրենց կազմության մեջ մտնող վիտամինների և միկրոէլեմենտբերի ` օգնում են պայքարել հիվանդությունների դեմ
 
Պղպեղ
 
  • Բրոնխիտ, թոքերի բորբոքում - 2 ճ/գ աղացած կարմիր պղպեղը խառնել 1  բաժակ մեղրին, ընդունել քնելուց առաջ` 1 ճ/գ: պառկել անկողնում, փաթաթվել` մարմինը պետք է լավ տաքանա:
 
  • Երիկամի և լյարդի բորբոքում - Վերցնել խոշոր չափի չամիչ, կորիզները հանել, տեղը դնել սև պղպեղի հատիկներ: Առաջին օրը ուտել մեկ պտուղ` այնուհետև ամեն օր մեկ հատ ավելացնելով: Սասը օրվա կորուստից հետո մեկ առ մեկ չամիչի քանակը պակասեցնել: Չամիչը անհրաժեշտ է լավ ծամել
 
  • Ձգձգվող հազ -  2-3 կտոր կարմիր պղպեղի վրա լցնել 1 բաժակ թթու կվաս և 3 օր դնել տաք տեղ: 3 օրից քամել, խմել մեկական ճ/գ օրը 2-3 անգամ:
 
  • Ռադիկուլիտ, հոդացավ, նյարդերի բարբաքում - 1 ճ/գ աղացախ կարմիր պղպեղի վրա լցնել 0.5  լ սպիտակ նավթ: Թողնել մութ տեղում 2 շաբաթ, քամել 2 տակ ծալած բամբակյա կտորով: Շփել ցավող մասերը և փաթաթել տաք բրդյա կտորով:
 
  • Մրսածություն -  1 ճ/գ արևածաղկի յուղինավելացնել 2 ճ/գ  աղացած կարմիր պղպեղ, լավ խառնել: Ստացված համասեռ զանգվածը դնել ջրային բաղնիք 15-20 րոպե և անընդհատ խառնել: Գիշերը քնելուց առաջ այս խառնուրդով շփել մեջքը և կուրծքը, տաք փաթաթել, խմել տաք թեյ` մորու մուրաբայով և պառկել:
 
  • Ներբանների կոշտուկներ- Գուլպաների մեջ լցնել աղացած կարմիր պղպեղ և մեկ օր այդպես քայլել, մինչև ցավն անցնի:
 
  • Ռեվմատիզմ - 250 գ. սև պղպեղը խառնել 1 լ. օղու և 300 գ. ձիթապտղի յուղի հետ: Քնելուց առաջ քսել ցավող հոդերին:
 
  • Օստեոխոնդրոզ` աղերի կուտակում - վերցնել 12-15 հատիկ սև պղպեղ, 1 բաժակ արևածաղկի յուղ, 1 բաժակ սպիտակ նավթ: Այս բոլորը լցնել ապակյա շշի մեջ, թողնեռլ մնա 9 օր, տաք տեղում: Այդ ընթացքում անընդհատ խառնել: Այնուհետև պղպեղը հանել, մնացած հեղուկը օգտագոործել ցավող մասերին քսելու համար: Կրկնել ամեն երեկո: Բուժման ընթացքում խուսափեք մրսսելուց:
 
Կատեգորիա: Ժողովրդական | Ավելացրեց: LUS (26.09.2013)
Դիտումներ: 2010 | Տեգեր: պղպեղ, համեմունք, պղպեղով | - Վարկանիշ -: 5.0/1

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]