ՈՒրբաթ, 17.05.2024, 04:48

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Ճաշատեսակներ

Միսը էրիշտայով և տաքդեղով
Միսը էրիշտայով և տաքդեղով
 
  Վերցնել 1 կգ տավարի փափուկ միս, դանակով մի քանի տեղ ծակծկել, դնել կաթսայի մեջ, ավելացնել 3 լիտր սառը ջուր, աղ, սև պղպեղ` ըստ ճաշակի, 1 գլուխ կտրատած սոխ, մաղադանոս և դափնու երկու տերև, եռացնել մինչև միսը պատրաստ լինի: Հետո միսը հանել ջրից, բաժանել մասերի(երկարությունը 9 սմ, հաստությունը ` 2.5) և տապակել յուղով:
   Վերցնել 10 ձու, հարել, ավելացնել աղ, բարձր որակի ալյուր և հունցել մինչև պինդ խմոր: Այդ զանգվածը բաժանել 4 հավասար գնդերը, ապա գրտնակով բանալ 2 մմ հաստությամբ, ցանել ալյուր, երկու ծայրերից վրա բերել, էրիշտայի նման մանր կտրատել, լցնել ոսկոորներց ստացված արգանակի մեջ և եփել, հաճախակի խառնել, որ չկպչի: Եփելուց հետո քամել փլավ քամիչով, լցնել առանձին ամանի մեջ, վրան ավելացնել յուղ կամ հալած կարագ և դնել մի կողմ:
 
 
  Գազօջախի վրա դնել բարակ թիթեղ, կես կիլոգրամ կանաչ բիբարը խորովել, լցնել թունդ աղաջրի մեջ, թողնել 2 րոպե, հետո հանել մաքրել տապակած մսի հետ միասին լցնել կաթսայի մեջ: Ավելացնել 100 գ. հալած կարագ, թափահարել, դնել շատ մարմանդ կրակի վրա, որպեսզի միսը և տաքդեղը տաքանա: Այնուհետև փլավը լցնել սկուտեղի կենտրոնում մսի հետ միասին, իսկ պղպեղը շարել վրան, զարդարել մանրած մաղադանոսով և մատուցել:
Կատեգորիա: Ճաշատեսակներ | Ավելացրեց: Alla (22.09.2013)
Դիտումներ: 1024 | Տեգեր: պղպեղով, մսով | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]