Հինգշաբթի, 02.05.2024, 08:17

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բժշկություն » Ժողովրդական

Դողէրոցքի բուժում (մալարիա)
Դողէրոցքի բուժում (մալարիա)

  Որպես դողէրոցքի բուժամիջոց վերցնել  3 թ/գ բոված ու մանր աղացած սև սուրճ, 2 թ/գ սղկած ծովաբուկ 2 բաժակ ջրի մեջ լցնել ու եփել 20 րոպե: Այնուհետր քամել ու տաք վիճակում, օրը 2 անգամ, կեսական բաժակ խմել: Բուժումը պետք է շարունակվի 3 օր:

  Դողէրոցքի բուժման համար գոյություն ունի մեկ այլ եղանկ: Վերացնել յասամանի 12 տերև, թունդ եռացնել և առավոտյան, քաղցած վիճակում խմել եփուկը: Յուրաքանչյուր շավաթ կրկնել բուժումը:

  Դողէրոցքի բուժման հաջորդ եղանակը հետևյալն է. երբ արևածաղիկը դադարում է ծաղկել և դեղին թերթիկները սկսում են թածվել ` կտրել գլխիկը, մանր փշրել,  դնել ապակյա անոթի մեջ և վրան լցնել օղի: Որից հետո մեկ ամիս թմրել արևի տակ: Ընդունել 120  կաթիլ` դողերոցքի նոպայից առաջ: Եթե նոպայի պահը անհայտ է, այդ դեպքում, ընդունել օրը 3 անգամ ճաշի դգալով, ուտելուց առաջ:

  Դողէրոցքը բուժվում է  նաև հետևյալ կերպ. վերցնել 300 գ.  յասամանի փոքրիկ ճյուղեր և մեկ լիտր ջրում եռացնել 20 րոպե: Այնուհետև եփուկը 2 ժամ թրմելուց հետո սառեցնել, քամել և ընդունել օրը 3 անգամ, կեսական բաժակ: 

  Դողերոցքի բուժման համար հաջորդ դեղամիջոցը կարելի է ստանալ հետևյալ կերպ . 1 լիտր ջրի մեջ լցնել 200 գ. արևածաղկի արմատները և եռացնել  20 րապե: Թմրել 2-3 ժամ, այնուհետև քամել 4 տակ ծալած մառլայով և ընդունել օրը 3 անգամ, կեսական բաժակ:
Կատեգորիա: Ժողովրդական | Ավելացրեց: LUS (30.09.2013)
Դիտումներ: 794 | Տեգեր: բժշկություն, մալարիա | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]