Հինգշաբթի, 02.05.2024, 08:10

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Մուրաբաներ

Ընկույզի մուրաբա
Ընկույզի մուրաբա

  Ընկույզը մաքրել դնել ջուրը 10 օր, ամեն օր ջուրը երկու անգամ փոխել, լավ սևանալուց հետո դնել կրի մեջ, 1 օր թողնել կրաջրի մեջ հետո լավ լվանալ, պատառաքաղով ծակել 2 կողմից և դնել սառը ջրի մեջ, 1 օր թողնել ջուրը փոխելով: Հանել 100 հատին 50 գ. շիբով եփել 40  րոպե և թափել, լվանալ գոլ ջրով: Նորից եփել կես կգ շաքարավազով և նորից թափել: 100 հատ ընկույզին 2 կգ շաքարավազ վերցնել և 6 լիտր եփած ջուր: Եփել այնքան մինչև սոկը փորձելու ժամանակ մածուծիկ լինի: Վերջում մառլայի մեջ փոքրիկ կապել 20 հատ մեխակ, 10  հատ հիլ քցել եփվող մուրաբայի մեջ: Ամնենավաերջում լցնել  երկու պտղունց լիմոնի աղ, պաղեցնել ընդհանուր մուրաբան, սոկը լցնել բանկաների մեջ քամելով:

Կրի պատրաստում`

600 ընկույզին 1 կգ կիր: Կրի վրա լցնել եփած ջուր, բերանը փակել: 1 ժամ հետո նոր լցնել ընկույզը, թողնենք մեկ օր կրի մեջ: 
Կատեգորիա: Մուրաբաներ | Ավելացրեց: LUS (01.10.2013)
Դիտումներ: 18842 | Տեգեր: ընկույզի, մուրաբա | - Վարկանիշ -: 2.5/2

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]