ՈՒրբաթ, 17.05.2024, 06:54

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բաղադրատոմսեր » Թխվածքներ և տորթեր

Տորթ <<դրախտ` սիրահարների համար>>
Տորթ <<Դրախտ` սիրահարների համար>>
 
Անհրաժեշտ բաղադրիչներ`
խմորի համար` 4 հատ ձու, 2 ճ/գ գոլ ջուր, 140 գ. շաքարավազ, կես կիտրոնի քերած կեղև, 120 գ. ալյուր, 60 գ.օսլա, կես թեյի գդալ սոդա:
կրեմի համար` կես լիտր կաթ, 3 հատ ձու, 180 գ. շաքարավազ, 40 գ. օսլա, 20 գ. ռոմ կամ կոկոսի լիկյոր:
Իսկ զարդարելու համար մեզ անհրաժեշտ է` 3 ճ/գ շաքարավազ, 2  հատ կոկոս կամ 400 գ. կոկոսի փշրանք, բալ կամ շոկոլադե սրտիկներ:
 
Պատրաստման եղանակը
 Նշված մթերքներից` լավ հարել 4 հատ ձուն, ավելացնել 2 չ/գոլ ջուր, կես բաժակ շաքարավազ, կես քերած կիտրոն, գդալով լավ հարել: Ավելացնել բաժակ ու կես ալյուր, 60 գ. օսլա, կես թեյի գդալ օսլա, այդ բոլորը հունցել և դնել մի կողմ: Վերցնել 24-26 սմ տրամագծով կաղապար, տաքացնենք, հատակը յուղենք և ցանենք ալյուրը: Թխել մոտ 30-40 րոպե 190 աստիճան ջերմության պայմաններում: Թխված կորժը միջից երկայնքով կիսել 3 հավասար մասերի:
 Կոկոսների փշրանքը 3 ճ/գ կաթի մեջ եռացնել 3 ճ/գ շաքարավազի հետ, որպեսզի ստացվի թափանցիկ օշարակ: Առաջացող փրփուրը հեռացնել գդալով, ավելացնել  մի քիչ ռոմ և սառեցնել: 
 Կրեմի համար ձվերի դեղնուցները խառնել 3 ճ/գ կաթի և օսլայի հետ: Մնացած կաթը եռացնել 90 գ. շաքարավազի հետ: Սպիտակուցները հարել մնացած շաքարավազի հետ, մինչև միասեռ զանգված ստանանք: Եռացող կաթի մեջ ավելացնել լուծված օսլան և նորից եռացնել, անընդհատ խառնելով ավելացնենք հարած սպիտակուցները: Այս ամենը պետք է կատարել շատ արագ, քանի որ կրեմը շուտ է սառչում:
 Առաջին կորժին քսել հաստ շերտով կրեմը, դնել երկրորդ կորժը, վրան քսել ռոմի օշարակը, այնուհետև բարակ շերտով կրեմը: Վրան դնեկ երկրորդ կորժը, քսել օշարակ և մնացած կրեմը: Կոկոսներից սպիտակ միջուկը քերել տորթի վրա; Տորթը զարդարել բալով և շոկոլադե սրտիկներով ըստ ճաշակի:
Կատեգորիա: Թխվածքներ և տորթեր | Ավելացրեց: Alla (23.09.2013)
Դիտումներ: 3740 | Մեկնաբանություններ: 1 | Տեգեր: տորթ, քաղցրակեր, խմորեղեն | - Վարկանիշ -: 0.0/0

Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Ալվարդ  
0
lavn a shat

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]