Քրտնարտադրությունը վերացնելու համար դեղամիջոցներ
| - Քրտնելու դեպքում առավոտյան ոտքերին շաղ տալ բորաթթվի փոշի և ապա թեթևակի թափ տալուց հետո, հագնել գուլպաները։ Երեկոյան տաք ջրով լվանալ ոտքերը։ Ջրի ջերմությունը չպետք է գերազանցի 40-50 աստիճանին։ Այս բուժամիջոցից 2-3 շաբաթ անց ոտքերը այլևս չեն քրտնի։
|
·
Ուժեղ քրտնելու դեպքում ոտքերին շաղ
տալ կաղնու մանրացված կեղևափոշոի և քնել։ Առավոտյան ոտքերը լվանալ սառը ջրով։
·
Սմեն օր ոտքերը սառը ջրով լվանալուց հետո շփել կաղնու կեղևի եփուկով։ Դա կօգնի,
որ ձեր ոտքերը չքրտնեն։ Եփուկը պատրաստել արծնապատած կաթսայում, նրա մեջ լցնելով
20 գրամ մանրացված կաղնու կեղև և սենյակային ջերմությամբ 1 բաժան ջուր։ Կաթսան ծածկել
և հանդարտ կրակի վրա կես ժամ եռացնել։ Այնուհետև անմիջապես սառեցնել եփուկը և քամել,
տարրալուծելով դարձյալ մեկ բաժակ ջրի մեջ։ Ստացված լուծույթը քսելուց հետո ոտքերը չլվանալ,
չսրբել, այլ թողնել, որ չորանա։
|