ՈՒրբաթ, 17.05.2024, 08:22

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » Հոդվածներ » Բժշկություն » Ժողովրդական

Մազաթափության բուժում

Մազաթափության բուժում


  •   Գլխի մազերի թափվելը կանխելու համար՝  չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում հետևյալ բուժամիջոցը. Գլուխը լվանալ տաք ջրով, առանց օճառի։ Գլխամաշկը մեղմ մրսել և ապա 10-15 րոպե շփել կերակրի աղով ունորից լվանալ։ Այս բուժամիջոցը կրկնել 6 անգամ։

·         Պատրաստել հոտևյալ խառնսւրդը. 1 մաս կոնյակ, 4 մաս սոխի քամած հյութ, 6 մաս կռոթուկի արմատի եփուկ։ Այս խառնուրդը քսել գլխամաշկին և գլուխը տաք պահելու համար, սրբիչով 2 ժամ փաթաթելուց հետո, լվանալ։

         Բուժական այս գործողությունը կրկնել յուրաքանչյուր շաբաթ։

·         Կռոթուկի արմատները լցնել կաթսան, վրան ավելսցնել այնքան ջուր, որ միայն ծածկի արմատները և ապա կաթսան դնել ջեռոցի մեջ ու եռսցնել արմատները փափկելու սստիճանի։ Այնուհետև սառեցնել, քամել եփուկը և դրանով ամեն օր տամկացնել գլխի մազարմատները։

          Այս դեղամիջոցի օգտագործումից հետո գլխաթեփը արագ վերանում է, մազերի              թափվելը վերանոււմ, աճը՝ արագանում։ 

·         Գլխամաշկի առողջացման և մազարմատների համար խորհուրդ էբտրվում գործածել ոսկրածուծ։ Մոտ 250 գրամ տավարի ոսկրածուծը ոչ շատ ջրում լավ եփել և ապա քամել։ Ստացված խառնուրդին ավելացնել 1 թեյի գդալ մաքսւր սպիրտ։ Գլուխը կռոթուկի յուղով մերսելուց հետո լվանալ ձյութօճառով։ Կրկին մերսել, որից հետո պատրաստված խառնուրդը քսել գլխամաշկին։ Սրբիչը թրջել տաք ջրում, քամել ու փաթաթել գլխին։ Սա կրկնել 5 անգամ ՝ նկատի ունենալով սրբիչի չորանալու աստիճանը։ Քնելիս՝  ամբողջ գիշեր, գլուխը փաթաթել չոր ու տաք շորսվ։ Առավոտյան կրկին մերսել գլուխը և 1 ժամ հետո լվանալ։ 

Կատեգորիա: Ժողովրդական | Ավելացրեց: Alla (23.01.2014)
Դիտումներ: 2339 | Տեգեր: ժողովրդական դեղամիջոցներ, Մազաթափության դեմ բուժում, բուժում, մազաթափություն | - Վարկանիշ -: 5.0/4

Նման հոդվածներ:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]