Եղունգի ներաճի դադարեցում
|
Հաճախ է պատահում, երբ ոտքի բթամատի եղունգը ներաճում է մարմնի մեջ։ Այդ երևույթը տանջալից ցավ է պատճառում։ |
Վերոհւշյալից խուսափելու համար խորհուրդ է տրվում քնելուց առաջ հիվանդ մատին ամրացնել կարագով լցված «մատնոց» (նապալենչիկ), վրան հագնել կիսագուլպա և թողնել մինչև առավոտ։ Այս բուժամիջոցը կրկնել 2-3 շաբաթ՝ անընդմեջ։ Ցավը հանդարտելուց հետո զգուշորեն բարձրացնել եղունգի ծայրը և տակը դնել մառլայի փոքրիկ կտոր
· Եղունգի ներաճը մարմնի մեջ դադարեցնելու համար եղունգարմատից մինչև ծայրը խարտոցով ոչ շատ խորը ակոսներ բացել։ Մի քանի օր անց ցավը կդադարի և եղունգը կընդունի իր նորմալ դիրքը։ Հետագայում եղունգները կտրելիս՝ անկյուններին ձեռք չտալ։
|